Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Ցուցահանդես` Երևանի պատմության թանգարանում

Ցուցահանդես` Երևանի պատմության թանգարանում
04.03.2014 | 19:19

Մարտի 5-ին, ժամը 16.00-ին, Երևանի պատմության թանգարանում տեղի կունենա ժողովրդական վարպետ, Արհեստների մոսկովյան պալատի, Ռուսաստանի նկարիչների միության և նկարիչների միջազգային ֆեդերացիայի անդամ Օլգա Հակոբյանի ձեռքի աշխատանքների անհատական ցուցահանդեսը՝ «Գարնանային տրամադրություն» խորագրով։

Ցուցահանդեսի բացմանը հրավիրված են նաև Հայաստանում Ռուսաստանի և Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանները, ՀՀ մշակույթի նախարարը։

Դիտվել է՝ 1535

Մեկնաբանություններ